Բաժիններ՝

Վիճաբանության ժամանակ դանակահարել էին 17-ամյա պատանուն

Մարտի 3-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Նա հայտնել էր, որ ընկել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մաշտոցի բաժին և ձերբակալվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս