Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է աշխատանքից, իշխանական պատգամավորները նիստի ժամանակ տեղեկացան

Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Այնուհետև հանձնաժողովի անդամներն  օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկեցին ու եզրակացություն տվեցին։

Հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ հարցով հիմնական զեկուցող էր հանդիսանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

«Սակայն րոպեներ առաջ տեղեկացել ենք, որ նա ազատվել է աշխատանքից, այդ պատճառով էլ նախագիծը կրկին կներկայացնի Ռաֆայել Գևորգյանը»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստին, բացի հանձնաժողովի նախագահից, մասնակցում էր միայն երեք պատգամավոր, երեքն էլ՝ ՔՊ խմբակցությունից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս