Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցմամբ հանդես եկավ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Այնուհետև հանձնաժողովի անդամներն օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկեցին ու եզրակացություն տվեցին։