«Էմմի»-ի մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում տարածված՝ հակահայ բովանդակությամբ թռուցիկներին

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմի»-ի մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Լոս Անջելեսում փակցված թռուցիկներին, որոնցում հայատյաց խոսքեր են գրված։

«Ադրբեջան + Թուրքիա + Պակիստան + Իսրայել = Աստծո կամքով Հայաստանն աշխարհի երեսից վերացնելուն», – գրված է թղթերի վրա։

Հաղորդավարուհին այս մասին խոսել է իր «Good Day LA» ծրագրի շրջանակում եւ ռեպորտաժը հրապարակել իր ինստագրամյան էջում, որին կից գրել է․

«Դատապարտելով «Հայաստանն աշխարհի երեսից ջնջելու» ատելության խոսքը.

Հանգստյան օրերին հայ համայնքը համախմբվել էր՝ իրազեկելու Արցախում հումանիտար ճգնաժամի մասին։ Այդ ընթացքում Բևերլի Հիլզի լուսացույցերի վրա փակցվել են հակահայ բովանդակությամբ թռուցիկներ։ Ոստիկանությունը ուսումնասիրում է տեսագրությունները՝ իրագործողներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս