«Մեզ համար շատ վտանգավոր է, որ Իրանը, ըստ երևույթին իր բարեկամների ցանկից դուրս է գրել Փաշինյանի Հայաստանը և այլևս հույսը չի դնում նրա վրա»

Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ երևույթին, բրիտանա-ամերիկյան ուժերը, «Թավշյա հեղափոխություն-2018» հատուկ օպերացիայի շրջանակներում դեռ չեն գնում Հայաստանը ուժով նվաճելու ճանապարհով և հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնվի Իրանի դեմ ապագա զինված պայքարում թիկունքի բազա դառնալ։

Այդ ուժերը դեռևս կփորձեն որոշ ժամանակ խոսել Փաշինյանի հետ Արցախն ու Սյունիքի միջանցքը Ադրբեջանին «հանգիստ» փոխանցելու մասին այնպիսի միջնորդների միջոցով, ինչպիսիք են Եգիպտոսի առաջնորդ Ալ-Սիսին, Եվրամիության դիտորդները կամ հավաքական Արևմուտքի կողմից նշանակված այլ միջնորդներ։

Մեզ համար շատ վտանգավոր է, որ Իրանը, որը հիանալի հասկանում է այս ամենը, ըստ երևույթին իր բարեկամների ցանկից դուրս է գրել Փաշինյանի Հայաստանը և այլևս հույսը չի դնում նրա վրա։ Էլ ավելի վտանգավոր է, որ տարածաշրջանում բոլորը ակտիվորեն զինվում են և պատրաստվում պատերազմի, իսկ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանից տենդագին խաղաղություն է մուրում։

Բայց ժամանակը գնում է և հայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային: Սա կանգնեցնել է պետք: Իսկ սա հնարավոր է կանգնեցնել միայն Փաշինյանի հեռացմամբ: Իսկ Փաշինյանին հեռացնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ազգային ուժերը կամք դրսևորեն և համախմբվեն:

Իսկ համախմբում կարող է լինել Արցախի շուրջ: Արցախում պայքար կա, Արցախում պայքարի կրակ կա՝ չպետք է թողնել այդ կրակը մարի:

Տեսանյութեր

Լրահոս