Արցախի նախագահն ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ու հումանիտար իրավիճակը և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիները: