Խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման հարցով հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները
Ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման եւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային երթեւեկության վերսկսման մասին հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ եւ սադրանքներ չեն արձանագրվել։