«Շուրջ 120․000 մեր հայրենակիցների շրջափակումն ու ՍԴ դատավորների «կաբինետամանյան»». Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ 120․000 մեր հայրենակիցների շրջափակումն ու ՍԴ դատավորների «կաբինետամանյան»…
Մինչ երկիրը գտնվում է հերթական գոյաբանական խնդրի առջև՝ շուրջ 120.000 մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են ու անհայտ է նրանց ապագան, Սահմանադրական դատարանում խառն են, շատ խառը՝ կրկին դատավորի ընդարձակ սենյակ է ազատվել և կրկին «կաբինետամանյան» գլուխ է բարձրացրել:
Ինչպես հիշում ենք, Ալվինա Գյուլումյանը դեռ չէր հասցրել իրերը հանել իր աշխատասենյակից, երբ Վահե Գրիգորյանը կազմակերպել էր նրա իրերի դուրս բերումը առանց նրա ներկայության՝ զավթելու համար Գյուլումյանի հարմարավետ աշխատասենյակը։
Նույնը հիմա է, պարզապես ավելի քաղաքակիրթ կերպով՝ Աշոտ Խաչատրյանը հասցրել է հանել իր իրերն աշխատասենյակից: Ու դեռ ոտքը ՍԴ-ից չքաշած` Արման Դիլանյանը որոշել է լավ կաբինետները իր հավասարումներին սկզբունքից չշեղվել ու օպերատիվ կերպով Էդգար Շաթիրյանը իրերը տեղափոխել Աշոտ Խաչատրյանի նախկին աշխատասենյակ։
Փաստորեն «կաբինետամանյան» չի ճանաչում թայֆայական պատկանելություն և ՍԴ-ում այս անգամ ևս չեն պահպանել տարրական հարգանք նոր գործընկերների նկատմամբ՝ սպասել նրանց գալուն և նոր անցնել աշխատասենյակների բաշխումը և դա այն դեպքում, երբ ըստ ավանդույթի՝ ամենահարմարավետ աշխատասենյակները նախևառաջ առաջարկվել են կին դատավորների: Իսկ «կին դատավորը», վաղը ստանձնելու է իր լիազորությունները։
Սրանցը սա է՝ աշխատասենյակ, պադավատ, աշխատավարձ, պրեմիա՝ դիմացը հլու հնազանդություն։ Մնացածը լիրիկա է»։