«Բաքվից հնչում են կարծիքներ, որ այս գործողությունը, ի վերջո, վնասելու է Ադրբեջանին»․ Տաթևիկ Հայրապետյան
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/Tatevik-Hayrapetyan-4-1.jpg)
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բաքվից հնչում են կարծիքներ, որ այս գործողությունը, ի վերջո, վնասելու է Ադրբեջանին: Օրինակ՝ ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազեր Գասիմլին հայտարարել է, որ Լաչինի միջանցքում բողոքի ակցիան «ձեռնտու է միայն ռուս խաղաղապահներին, և դրանից Ադրբեջանի համար տեսանելի առավելություններ չկան»:
«Ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ կհամոզվի, որ խաղաղապահները, թեկուզ ռուսները, անհրաժեշտ են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար: Տարածաշրջանից նրանց դուրսբերման հարցը պետք է լուծել բանակցություններով», – նշել է Գասիմլին»: