Սև ուրբաթ 2022․ ինչ են պատվիրել հայերն արտերկրից․ Ռեկորդներ Ամազոնում և Գլոբբինգում
Սև ուրբաթը Երախտագիտության օրվան հաջորդող ուրբաթն է, սակայն այն սկսվում է արդեն հինգշաբթի երեկոյից։ Հենց այս իրադարձությամբ էլ սկիզբ է դրվում ամանորյա զեղչերին։ Ամբողջ աշխարհում մարդիկ այս օրվան սկսում են պատրաստվել նախապես։ Անհավատալի է թվում, բայց ԱՄՆ-ում միջին վիճակագրական անհատը Սև ուրբաթին սկսում է պատրաստվել միջինը 5-6 շաբաթ առաջ, այսինքն՝ մոտ հոկտեմբերի կեսերին:
Այն, որ ամեն տարի այս օրը մոտ 135 միլիոն մարդ ամբողջ աշխարհում կատարում է գնումներ,արդեն իսկ շատ բան է ասում Սև ուրբաթին նախապատրաստվելու ակտիվ աշխատանքների մասին։ Նշենք, որ այս ռեկորդը դեռ միակ չէ․ տարեցտարի գնումները շատանում են, էլ ավելի նոր ռեկորդներ սահմանվում։ Այս տարվա Սև ուրբաթն էլ բացառություն չէ․ Ամազոնում ռեկորդներ են եղել կապված սև ուրբաթի ամենամեծ զեղչերի թվի հետ։ Սա, իհարկե միջազգային մակարդակով, բայց նման ռեկորդները քիչ չեն նաև հայաստանյան շուկայում։
Հայաստանում Սև ուրբաթը շարունակում է ամրապնդել իր դիրքերը, հայ հասարակությունը նույնպես մեծ անհամբերությամբ է սպասում այս օրվան։ Եվ սա ենթադրում է, որ սևուրբաթյան աշխուժությունը տարեցտարի նոր թափ է առնում, ռեկորդներն սկսվում են սահմանվել նաև մեզ մոտ։ Սա վերաբերում է ոչ միայն խանութներից գնումներ կատարելուն, այլև՝ օնլայն պատվերներին։ Գնումների օնլայն եղանակը Հայաստանում ոչ միայն չի զիջում իր դիրքերը «ավանդական» գնումների եղանակին, այլև աստիճանաբար առաջ է անցնում։
Մեզ հետ զրույցում սա հաստատեց նաև արտերկրից օնլայն գնումներն առաքող Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս տարի պատվերների թիվը ռեկորդային է եղել։ Նախնական ցուցանիշով՝ Գլոբբինգի միջոցով կատարվել է մոտ 4,5 մլրդ դրամի գնում, ինչը ամբողջ Հայաստանում արված գնումների կեսն է ։
Գլոբբինգի՝ ԱՄՆ-ի պահեստում ամեն օր ստանում են 40 մեծ բեռնատար ապրանք և այս թվերն օր օրի աճում են, ինչպես նաև զանգերի կենտրոնը ստանում է օրական 12,000 զանգ։ Պատվերների մեջ հետաքրքիր վիճակագրություն կա։
Ամենաշատ գնված ապրանքներից ամանորյա նվերներն են, հագուստը և էլեկտրոնիկան։Այս տարվա զարմացնող և անսպասելի նորությունն այն է, որ պատվերների մեջ հաճախ են հանդիպել ամենօրյա օգտագործման ապրանքներ և իրեր։
Արդեն իսկ պարզ է, որ որքան շատ են գնումներն ու պատվերներն արտերկրից, այնքան շատ ավելի աշխատանք և էներգիա պետք է ներդնել նման ծավալների կառավարման համար։ Ինչպես նշում է Գլոբբինգ ընկերության ներկայացուցիչը՝ ընկերության բոլոր ճյուղերում աշխատանքը եռում է․թե՛ սպասարկման ոլորտի աշխատակիցները, թե՛ պահեստի աշխատակիցները աշխատում են էքստրա ռեժիմով, և որ ամենակարևորն է, ծանրոցների գրանցումն ու մշակումը պահեստներում իրականացվում է 48 ժամվա ընթացքում։
Միայն Սև ուրբաթի օրերին, Գլոբբինգի միջոցով կատարվել է 280,000 -ից ավել գնում, որից միայն 100,000-ը՝ Հայաստանից։