«Այսօր պատռվեց այդ ողորմելի-դավաճանների իրական դեմքը, այն է՝ փող, վայելքներ, Արցախի, Սյունիքի հանձնման դիմաց»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց Հայաստանի իշխանության իրական, այն է՝ դավաճանական, Արցախից հրաժարվելու դեմքը։ Այսօր ԱԺ-ում քպ-ական ողորմելիների քվեարկությունն այն հաստատեց։ Ընդդիմադիր պատգամավորները կարծես այդ ողորմելիներին բացատրում էին, որ Արցախի կորստով խաղաղություն միևնույնն է չի լինի, թշնամին պահանջելու է Սյունիքը, Վարդենիսը, Երևանը։ Հետաքրքիր է, արդյոք, իսկապե՞ս ընդդիմադիրները կարծում են, թե քպ-ական ողորմելիները չեն հասկանում և նրանց պետք է բացատրել։ Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Այդ ողորմելիները հլու-հնազանդ ենթարկվում են իրենց ստրկատեր-վարչապետ կոչեցյալին, որը վաղուց դավադրության դաշինք է կնքել մեր թշնամիների հետ։ Իրականում, այսօր ուղղակի պատռվեց այդ ողորմելի-դավաճանների իրական դեմքը, այն է՝ փող, վայելքներ, Արցախի, Սյունիքի հանձնման դիմաց։

Ի դեպ, մոտավորապես նույնն է եղել 1921թ․, երբ Կավբյուրոն իր առաջին նիստում որոշել էր Արցախը թողնել Հայաստանի կազմում։ Հետագայում ադրբեջանցի բոլշևիկները բողոքել են, իսկ հայ բոլշևիկները հանուն խաղաղության և ադրբեջանցիների հետ բարեկամության՝ համաձայնվել Արցախը հանձնել Ադրբեջանին։

Այսպիսով պատմությունը կրկնվում է և ինչպես մեզ մատուցվում էր, թե Ստալինը, ռուսները Արցախը տվեցին Ադրբեջանին, տարիներ անց, նույն կերպ կբարբաջենք, թե Պուտինը, ռուսները Արցախը հանձնեցին։

Հնարավո՞ր է գոնե այս անգամ փրկել Արցախը։ Իհարկե․․․եթե վճռական լինենք և վերջապես ոտքի տակ տալով քշենք դավաճաններին։

Հ․Գ․ Այսօրվա քվեարկության մասին ի՞նչ են մտածում «թունդ հայրենասեր» աժբ-ականները։ Կարծես նրանց ծպտունը չի լսվում։ Իսկ լռությունը համաձայնության նշան է։

Տեսանյութեր

Լրահոս