Բայդենը հայտարարել է Պուտինի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի հարցը քննարկելու պատրաստակամության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը, սակայն մոտ ապագայում նման շփումներ չի նախատեսում՝ համարելով, որ Մոսկվան նախ պետք է որոշակի համապատասխանող որոշումներ կայացնի։

Այս մասին ամերիկացի առաջնորդն ասել է հինգշաբթի Սպիտակ տանն իրենց բանակցությունների ավարտին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ տրված մամուլի ասուլիսում:

Լուրը հաղորդել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:

«Փաստն այն է, որ ես մտադիր չեմ մոտ ապագայում կապ հաստատել պարոն Պուտինի հետ: Ես կընտրեմ իմ խոսքերը շատ մտածված կերպով: Այսպես ասեմ. ես պատրաստ եմ խոսել Պուտինի հետ, եթե նա իսկապես շահագրգռված է գտնել պատերազմը դադարեցնելու ճանապարհը: Նա դեռ դա չի արել: Եթե ​​անհրաժեշտ լինի, ապա խորհրդակցելով ՆԱՏՕ-ի իմ ընկերների և իմ այլ ընկերների հետ, ես երջանիկ կլինեմ Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տեսնելու, թե ինչ մտքեր ունի նա»,- ասել է նա։

Ըստ նրա՝ մինչ այդ իրենք կաջակցեն ուկրաինացի ժողովրդին, ինչը և Էմանուել Մակրոնն է ասում:

Խոսելով Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտի հնարավորության մասին՝ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը հավելել է, որ դրա համար առաջին հերթին ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս