Թուրքիայում բանկերին պարտքեր ունեցող քաղաքացիների թիվը 1 տարում ավելացել է 2 մլն ով
Թուրքիայում վերջին 1 տարում անհատական վարկեր վերցրած քաղաքացիների թիվն ավելացել է 2 մլն.-ով՝ հասնելով 36 մլն 671 հազարի: Այս մասին հայտնել է խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այհան Բարութը՝ հղում անելով Թուրքիայի Բանկային գործունեության կարգավորման և վերահսկողության գործակալություն հրապարակած տվյալներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ վերջին 6 ամսում բանկերին ու ֆինանսական կազմակերպություններին անհատ քաղաքացիների պարտքն ավելացել է 313 մլրդ լիրայով ու հասել 1 տրլն 425 մլրդ լիրայի:
Նման պայմաններում մեծացել է բանկային համակարգի զուտ եկամուտը՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածի համամատ ավելանալով 400%-ով: Նշված ժամանակահատվածը համար սեկտորի եկամուտը կազմել է 335 մլրդ 918 մլն լիրա: