Եվրոպան կրկնակի ինտենսիվությամբ է օգտագործում գազի պահեստարանների պաշարները

Գազի ստորգետնյա պահեստարաններից (ԳՍՊ) գազի օգտագործման իներցիոն գործընթացը Եվրոպայում բավական մեծ թափով է ընթանում, ինչին նպաստում են առաջին ցրտերը: Նոյեմբերի 21-ին ԳՍՊ-ներից գազի օգտագործումը կտրուկ աճել է և գրեթե երկու անգամ գերազանցել է վերջին տարիների միջին ցուցանիշը տվյալ ժամանակահատվածի համար:

Այդ մասին  տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը մնում է նախորդ օրերի ու ամիսների մակարդակին: «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը» հաղորդել է, որ «Գազպրոմ»-ից տարանցման հայտն ընդունել է նոյեմբերի 23-ին՝ 42,4 մլն խորանարդ մետր ծավալով: Նոյեմբերի 22-ին այդ ցուցանիշը նույնն է եղել:

Հայտարարվել են երկրի գազափոխադրման համակարգում մուտքի երկու կետերից միայն մեկի՝ «Սուջա» գազաչափիչ կայանի կարողությունները: «Սոխրանովկա» գազաչափիչ կայանի միջանցքով տարանցման հայտ չի ընդունվել: «Ուկրաինայի գազափոխադրման համակարգի օպերատորը» հայտարարել է «Սոխրանովկա»-ով տարանցման համար գազի ընդունման ֆորս-մաժոր՝ բացատրելով, որ չի կարող իրականացնել «Նովոպսկով» կոմպրեսորային կայանի օպերատիվ-տեխնոլոգիական հսկողությունը: «Սոխրանովկա»-ի երթուղին ապահովում էր օրական ավելի քան 30 մլն խորանարդ մետր գազի տարանցում: «Գազպրոմ»-ում հիմքեր չեն տեսնում ֆորս-մաժորի համար, ինչպես նաև նշում են, որ նախկին ռեժիմով աշխատանքը շարունակելու համար խոչընդոտներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս