Բաժիններ՝

Վրաստանում կսահմանափակվի ավտոտրանսպորտի երթևեկությունը միջազգային նշանակության ճանապարհին

Վրաստանում մինչև նոյեմբերի 30-ը սահմանափակվելու է ավտոտրանսպորտի երթևեկությունը Սամտրեդիա- Լանչխուտի-Գրիգոլետի միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհին: Այդ մասին ասվում է Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում:

Երթևեկությունը կսահմանափակվի Խևիսցկալի գետի վրայով անցնող կամրջի վերանորոգման աշխատանքների պատճառով, գերատեսչության հաղորդագրությունն է վկայակոչում Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Նշված վերանորոգման աշխատանքների պատճառով մինչև նոյեմբերի 30- ն անցանելի հատվածը փակ է լինելու, իսկ ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր շրջանցիկ ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս