Շոյգուն համաձայնել է ռուսական զորքը Խերսոնից դուրս բերելու՝ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու՝ Ուկրաինայում իրականացվող ՌԴ հատուկ գործողության հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալության հրապարակումից:

«Համակողմանի գնահատելով իրադրությունը՝ առաջարկվում է պաշտպանությունն իրականացնել Դնեպր գետի ձախ ափից։ Հասկանում եմ, որ հեշտ որոշում չէ, բայց միևնույն ժամանակ, մենք պահպանում ենք ամենակարևորը՝ մեր զինծառայողների կյանքն ու զորախմբերի անվտանգությունը։ Բացի այդ, կազատվեն միջոցներ և ուժեր, որոնք կարող են ակտիվ գործողությունների մասնակցել այլ ուղղություններով»,-զեկուցել է Սուրովիկինը, որից հետո Շոյգուն տվել է իր համաձայնությունը:

«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետով»,-հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս