Բաժիններ՝

Նախատեսվում է Սպիտակում 36 ընտանիքի համար նոր բազմաբնակարան շենք կառուցել

Բնակարանային ապահովում ծրագրի շրջանակներում իրականացվելու են 201 ընտանիքների բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ: Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Ծրագրի շրջանակներում կբարելավվեն 100 զոհված, մահացած, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային պայմանները: Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային շենքի փոխարեն կկառուցվի նոր բազմաբնակարան շենք 36 ընտանիքի համար»,- ասաց Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930