Արցախի նախագահն ու «Արար» հիմնադրամի պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է «Արար» հիմնադրամի ներկայացուցչական պատվիրակությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորությամբ:

Ինչպես  հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք բարեգործական մի շարք ծրագրեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի պատասխանատուների՝ Արցախի զարգացման ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը, ընդգծել, որ նմանօրինակ ներդրումների նշանակությունը մեծապես կարևորվում է հետպատերազմյան հիմնախնդիրների հաղթահարման առումով:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31