Բաժիններ՝

ԵՄ-ի երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՀ-ի փոխնախագահ

Եվրամիության անդամ երկրները պետք Է շարունակեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ ապագայում դա ավելի թանկ կնստի, սակայն դրա համար անհրաժեշտ Է Եվրոպայի քաղաքացիների «օրհնությունը»: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան:

«Դա դյուրին չԷ, եւ մեզ հարկավոր Է կրկին ու կրկին մեր քաղաքացիներից օրհնություն խնդրել դրա համար: Բայց եթե մենք հիմա չաջակցենք Ուկրաինային ռազմական, բայց նաեւ ֆինանսական առումով, ապագայում դա անհամեմատ ավելի թանկ կարժենա»,-հայտարարել Է Յուրովան Politico հրատարակությանը տված հարցազրույցում: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքները, հայտարարել Է, որ ԵՄ-ն մտադիր Է շարունակել Ուկրաինային ֆինանսավորել 2023 թվականին, պլանավորում Է երկրի բազային կարիքների ապահովման վրա ծախսել 18 միլիարդ եվրո:

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նոտա Է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել Է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, օրինական նպատակ կդառնան Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու Է բացասական արդյունք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս