Բաժիններ՝

110 դրամով խաղող հանձնելը ձեռնտու չէ, սակայն ստիպված տալիս ենք, ու մեզ մնում է 50-60 դրամ՝ կիլոգրամի դիմաց. խաղողագործ

Գործարանները խաղողն այս տարի մթերում են 100-120 դրամով՝ անցած տարվա 130-150 դրամի փոխարեն:

Արարատի մարզի Տափերական գյուղում բնակչության մեծ մասը խաղողագործությամբ է զբաղվում, և դեռ անցյալ տարի նրանք դժգոհել էին, որ ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, ավելին, շատերը ցանկացել էին այգիները լրիվ վերացնել: Փորձեցինք պարզել, թե այս տարի ի՞նչ վիճակ է:

Ի դեպ, գյուղում կա 3 գործարան՝ Վարժապետյանի, Մանասերյանի ու Գագոյի գործարանը, բայց հենց հերթը հասնում է խաղողի մթերմանը, պարզվում է՝ տեղի բնակիչները վերջին տեղում են հայտնվում:

«Այս տարի վատ չէ մթերման գործընթացը, սակայն խնդիրը գինն է: Սկզբում մթերում էին 120 դրամով, հետո քիչ-քիչ գինը նվազեց՝ դառնալով 100-110 դրամ: Անցած տարի մթերել են 130-155 դրամով»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղի խաղողագործներից մեկը՝ Վահեն:

Կարդացեք նաև

Խաղողագործներից Տիգրանն էլ փոխանցեց, որ մթերման գործընթացը դեռ շարունակվում է:

«Մթերման գինը նորմալ չէ, խաղողագործը տուժում է: 110 դրամով խաղող հանձնելը ձեռնտու չէ, սակայն ստիպված տալիս ենք, ու մեզ մնում է 50-60 դրամ՝ կիլոգրամի դիմաց: Դա էլ, որ բաժանես ընտանիքի անդամների քանակի վրա՝ բան չի մնում, հազար խնդիր կա»,- նշեց խաղողագործը:

Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ ոչ բոլորն ունեն սեղանի համար նախատեսված խաղող, հիմնականում գինու համար է, չնայած, նրանց խոսքով, կան մարդիկ, ովքեր մի որոշակի քանակով խաղող սառնարանում են պահում ու ձմռանը 300 դրամով վաճառում:

Նշենք, որ կառավարության տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 000 տոննա խաղողի մթերման խնդիր կա։ Այն լուծելու համար առանձին վերամշակող ընկերություններ պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ մթերումներ կատարել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մինչև ս.թ. հուլիսի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է խաղողի գնման 5213 պայմանագիր` ընդհանուր 117 200 000 տոննա խաղողի համար։

Տեսանյութեր

Լրահոս