Երևանի քաղաքապետարանը 7 նոր բեռնատար և 2 ջրցան մեքենաներով համալրել է ավտոպարկը
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ավտոպարկը համալրվել է 16 տոննա տարողությամբ՝ 7 նոր բեռնատար և երկու ջրցան մեքենաներով:
Առաջին խմբաքանակը ձեռք էր բերվել 2021 թվականին:
Ներկրված բեռնատարները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լուծելու են խնդիրներ, որոնք ավտոպարկի մաշվածության պատճառով նախկինում հնարավոր չէր լիարժեք լուծել:
Բեռնատարները ոլորտի կարիքներին կծառայեն տարվա բոլոր եղանակներին: