Բաժիններ՝

Բայդենը կարգադրել է դաշնային օգնություն ցույց տալ Հարավային Կարոլինային «Իեն» փոթորկի պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդանը սեպտեմբերի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Հարավային Կարոլինայի նահանգի իշխանություններին «Իեն» փոթորկի պատճառով: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է, որ նահանգում «տեղի է ունեցել արտակարգ իրադրություն», եւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների կատարման հարցում:

Բայդենի կարգադրությունը ենթադրում է օգնություն Հարավային Կարոլինայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ Արտակարգ իրավիճակների դաշնային վարչության կողմից: Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNN հեռուստաալիքը, արդեն անվազն 15 մարդ է զհվել «Իեն» փոթորկի պատճառով:

Սեպտեմբերի 28-ին այն մոլեգնել է Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս