Բաժիններ՝

Ուկրաինայի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ խաղում հավասար է գնահատում շանսերը

Ուկրաինային ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով՝ Հայաստանի ընտրանու դեմ խաղում երկու թիմերը հավասար հնարավորություն ունեն դրական արդյունքի հասնելու:

«Մենք հարգում ենք ձեր մարզիչին: Հայաստանի հավաքականի մարզիչը բավականին ուժեղ մասնագետ է: Դուք հանդիպումն անցկացնում եք սեփական հարկի տակ, և, իմ կարծիքով, հավասար`50-50 հնարավորություն ունեն երկու թիմերն էլ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Պետրակովը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում կընդունի Ուկրաինային ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս