Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանն ազատվեց աշխատանքից

Սեպտեմբերի 14-ին 168.amտեղեկացրել էր, որ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բոլոր տեղակալները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, բացառությամբ՝ Գևորգ Բաղդասարյանի: Հավանաբար իր պաշտոնը կպահպանի նաև ապօրինի գույքի բռնագանձման հարցերով վարչության պետ Սրբուհի Գալյանը, եթե, իհարկե, Աննա Վարդապետյանը հարթի վերջինիս հետ իր ներանձնային կոնֆլիկտը:

Ավելի վաղ իր պաշտոնը լքել էր գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանը:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Աֆանդյանը:

Այս մասին տեղեկանում ենք դատախազության կայքից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930