Ստեփանակերտում հանդիպել են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/307691407_1801359590209295_2866277605817197528_n.jpg)
Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:
Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»: