Պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձևով, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և հաստատում է Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին:
«Մենք պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը։