Բաժիններ՝

Հնդկաստանը պլանավորում է G20-ի գագաթնաժողովն անցկացնել 2023թ․ սեպտեմբեր 9-ին և 10-ին

Հնդկաստանը՝ որպես Քսանի խմբի նախագահ, պլանավորում է միավորման գագաթնաժողովն անցկացնել հաջորդ տարվա սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Նյու Դելիում: Սեպտեմբերի 13-ին այդ մասին հաղորդել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ):

«Հնդկաստանը G20-ում նախագահությունը մեկ տարով կընդունի 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 30-ը:

«Քսանյակի» ղեկավարների գագաթնաժողովը պետությունների/կառավարությունների ղեկավարների մակարդակով պլանավորվում է անցկացնել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Նյու Դելիում»,- հայտարարել են Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Քսանի խմբում իր նախագահության ժամանակ Հնդկաստանը մտադիր է կազմակերպել շուրջ 200 միջոցառումներ ամբողջ հանրապետությունում: Ինչպես հիշեցրել են Հնդկաստանի ԱԳՆ-ում, G20-ում նախագահող երկիրն ավանդաբար որպես հյուրեր գագաթնաժողովի եւ միջոցառումների Է հրավիրում միջազգային կազմակերպությունների եւ ուրիշ պետությունների, որոնք «քսանյակի» անդամներ չեն:

«Հնդկաստանը՝ որպես G20-ում նախագահող, կհրավիրի Բանգելադեշին, Եգիպտոսին, Մավրիկիոսին, Նիդեռլանդներին, Նիգերիային, Օմանին, Սինգապուրին, Իսպանիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ որպես հյուր-երկրներ, ինչպես նաեւ Միջազգային արեւային դաշինքին, Հանուն տարերային աղետների նկատմամբ կայուն ենթակառուցվածքի կոալիցիային եւ Ասիայի զարգացման բանկին»,- հայտնել են ԱԳՆ-ում:

G20-ը հիմնվել է 1999 թվականին արդյունաբերապես զարգացած յոթ առաջատար պետությունների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ: Դրա ստեղծման գլխավոր նպատակը խոշոր զարգացող երկների ներգրավումն էր միջոցների մշակման գործընթացին՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների: Քսանի խմբի հիմնադրման համար առիթ է դարձել 1997–1998 թվականներին Ասիայում բորբոքված ֆինանսական ճգնաժամը, որը բացասական հետեւանքներ ունեցավ համաշխարհային տնտեսության համար:

G20-ի որոշումները, որոնք ընդունվում են փոխհամաձայնությամբ, պատադիր ուժ չունեն եւ ենթակա են հավանության Արժույթի միջազգային հիմնադրամում, Համաշխարհային բանկում եւ մյուս ֆինանսական եւ տնտեսական կազմակերպություններում:

Խմբի անդամներն են 19 երկրներ (հիմնադիր երկրների հետ մեկտեղ կազմի մեջ են մտնում Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս