«Կարողացել են անգամ մի հատվածին համոզել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրենք չեն ստորագրել». Արամ Վարդևանյան
Շատերը 2018թ.-ին պատկերացնում էին, որ մենք ապրելու ենք ժողովրդավարության բաստիոնում, բայց հայտնվեցինք այնպիսի մի իրավիճակում, երբ Խորհրդարանում անվտանոգության աշխատողները կարող են պատգամավորի վրա բռնություն կիրառել:
Այս մասին «Հայաստանի իրական խնդիրները» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ընդդիմության ներկայացրած նախագծին, որով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում այն պաշտոնյաների համար, ովքեր երբևէ որևէ տեղում կասկածի տակ կդնեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ ընդդիմադիր պատգամավորները ձեռնպահ են քվեարկում, որովհետև նրանք չեն ուզում ունենալ մի իրավիճակ, երբ, օրինակ, Ալիևի նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն ուզում…»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանություններն իրենց ձախողումները երբեք չեն ընդունում:
«Կարողացել են անգամ մի ստվար հատվածի համոզել, որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն իրենք չեն ստորագրել»,- ասաց պատգամավորը:
Արամ Վարդևանյանը նկատեց՝ ԱԺ նիստերին չմասնակցելու իրենց հայտարարությունը տրամաբանական ու տեղին է, բայց կան իրավիճակներ, երբ պետք է լինել Խորհրդարանում:
Մանրամասները՝ տեսանյութում