Բաժիններ՝

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2575 դեպք. մահացել է 7 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 5-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2575 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 439 հազար 302-ի, որից 425 հազար 531-ը`առողջացման, 8669-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 2172 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3410 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 7 հազար 446 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 198 հազար 646 -ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս