«Չարեքթարում տները վերականգնվում են». Գյուղապետ

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված  հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության պարտավորվել էր  Արցախի մեծ մասը թշնամուն հանձնել, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էր սեփական աշխատանքով ստեղծած տունը՝ թշնամուն չթողնելու նպատակով։ Բայց, բարեբախտաբար, Քարվաճառը հանձնելիս բնակիչների մի մասի պայքարի արդյունքում Չարեքթարը մնաց հայկական վերահսկողության տակ։

168.am հետ զրույցում Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանը դժվարացավ ասել, այն չարեքթարցիները, որոնք այս պահին տուն չունեն, Արցախի կառավարությունը նրանց որևէ աջակցություն տրամադրելո՞ւ է, թե՞ ոչ։

«Կառավարությունից այդ հարցի վերաբերյալ ինձ որևէ որոշման մասին չեն ասել»,- ասաց գյուղապետը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գյուղի տների վերականգնմանը, Կամո Ցականյանը նկատեց.

«Տները վերականգնվում են, վերականգնման աշխատանքներն ընթանում են։ Սրա վերաբերյալ միայն այսքանը կարող եմ ասել, շատ բաներ կան, որ հեռախոսով չեմ կարող ասել»,- նշեց Կամո Ցականյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այցելել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և բնակիչներին հայտնել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Բերձորն ու Աղավնոն, քանի որ ռուս խաղաղապահներն այդ օրը դուրս են գալու Բերձորից, այնտեղ հաստատվելու են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, նույնը նաև Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների վերաբերյալ էր ասել։

Հայկ Խանումյանը բնակիչներին հորդորել էր չայրել իրենց տները՝ օրինակ բերելով Չարեքթարը, որ պատերազմի օրերին բնակիչները մտածելով, թե գյուղը մնալու է թշնամուն, դուրս էին եկել գյուղից և այրել իրենց տները։

Տեսանյութեր

Լրահոս