2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության պարտավորվել էր Արցախի մեծ մասը թշնամուն հանձնել, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էր սեփական աշխատանքով ստեղծած տունը՝ թշնամուն չթողնելու նպատակով։ Բայց, բարեբախտաբար, Քարվաճառը հանձնելիս բնակիչների մի մասի պայքարի արդյունքում Չարեքթարը մնաց հայկական վերահսկողության տակ։