Հրայր Թովմասյանն ու ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված ևս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Թովմասյանը հրավիրվել է վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։

Նրանք դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09.30-ից սկսած։

Տեսանյութեր

Լրահոս