Բաժիններ՝

Սաակաշվիլին ոչ թե իմ ընկերն է, այլ` ինձ հետ պայքարողը. Մելիա

Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան պատասխանել է իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և իր՝ Մելիայի հարաբերությունների մասին հայտարարությանը:

Ըստ aliq.ge-ի՝ Մելիան ընդգծել է, որ Միխեիլ Սաակաշվիլին իր ընկերը չի, իր հետ միասին պայքարողն է:

«Ես Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության ղեկավարն եմ։ Սաակաշվիլին երկրի երրորդ նախագահն է, որը մեծ վաստակ ունի այս երկրի կյանքում։ Պատմությունը կդատի դա, բայց ես ու Սաակաշվիլին ընկերներ չենք, եղբայրներ չենք և, հավանաբար, երբեք էլ չենք լինի՝ բազմաթիվ պատճառներով»,- ասել է Մելիան։

Ըստ ընդդիմադիր կուսակցության նախագահի, Սաակաշվիլիի հետ ինքը շփվում է տարբեր մարդկանց միջոցով, բայց ոչ այնքան հաճախ։

Նշենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու Նիկա Մելիայի պահանջին Իրակլի Կոբախիձեն պատասխանել էր այսպես.

«Միակ տեղը, որտեղ քաղաքական ճգնաժամ է, արմատական ​​ընդդիմությունն է։ Ներսում նրանք ունեն ամենածանր քաղաքական ճգնաժամ, որն անհաղթահարելի է թվում։ Հասարակությունը տեսնում է դա (միմյանց հետ առճակատումը). Սաակաշվիլին և Մելիան չեն հանդուրժում միմյանց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս