Ռուբեն Վարդանյանը չի թալանել, իսկ Չալաբյանը պայքարում է իր ազատության համար. Գրիգոր Տեր-Ղազարյան

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ամենամոտ մարդիկ ահավոր շատ ինձ քննադատում են, որ ես ժամանակ առ ժամանակ, սրան կամ նրան կպնում եմ: Իհարկե, քաղաքականացված մարդկանց՝ էն դեպքում, որ ես կարծես թե քաղականությամբ չեմ զբաղվում:

Բայց արի ու մի արտահայտվի…

Ռուբեն Վարդանյան!

Ընդհանրապես չեմ հանդիպել՝ նույնիսկ 10մ հեռավորության վրա, բայց մարդը չունենալով՝ ըստ իմ ինֆորմացիայի, (որը կարող է և թերի լինել) ոչ մի բանի կարիք, թողնելով մուլտիմիլիոնանոց բիզնեսների կառավարումը՝ (ինչքան էլ բոլորը անիմաստ խոսեն, բայց էտ ամենը ստեղծելու համար հաստատ շաաաատ խելք ու աշխատասիրությունա ուզում, որ խոսողների ինչ որ բանը չի հերիքել դրա համար), թողել է ամեն ինչ և գնացել է Արցախ ապրելու… լաաաավ, նախագահի պաշտոնում կառավարելու (աբսուրդի ժանրից)…, իսկ դու կգնայի՞ր… էտ ամենը ունենալուց հետո…

Նորից եմ կրկնում, եթե չունի ուրիշ շահ (օրինակ, չի ասել, որ Հայաստանը պետք է մտնի որևէ պետության կազմի մեջ):

Ինչքան ես գիտեմ, չի թալանել մի ստորագրությամբ, ինչպես մնացած լրբի լակոտները՝ գոնե իր երկրից, որ փթածի դեմքով իրանց թուլեքին հույս են տվել, որ պապան բիզնեսմեն է, 70–ականներից ??

Որ ընդամենը մի գրիչ են տվել ձեռքը, որ ստորագրելով գողացել ա բոլորիցս՝ փթած առնետի նման, ու հիմա տունը նստած, վեհ իրա կենացն են խմում՝ իր արյունակից ստրուկները…..

բա մեկդ գնայիք Արցախ. գոնե պտտվեիք….

իսկականից զզվելի ա …..

Չալաբայան Ավետիքին երբեք 100 մետրից մոտ չեմ եղել, վերջերս եմ ծանոթացել իր կատարած աշխատանքին, բայց մի բան կասեմ…

Ավետիքը պայքարում ա իր ազատության համար, իսկ էտ փթածները՝ ձեր հովանավորչությամբ, ամեն օր վայելում եմ կյանքը՝ ձեր կողմից տրված ազատությունը:

Դե արի ու մի ասա…

Ափսոս, հազաաաար ափսոս տղերք, որ դուք տղա եք կոչվում»:

Տեսանյութեր

Լրահոս