Բաժիններ՝

Քննարկվել է «Լույս» հիմնադրամի 2013 թ. գործունեությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ և հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ: Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան ակադեմիական և գործառնական բյուջեի, «Լույս»-ի ուսանողների կրթաթոշակի ֆինանսավորման նոր աղբյուրների հայթայթման և ներդրողների հետ համագործակցության վերաբերյալ: Նիստում հաստատվել է խորհրդի հանդիպումների համար առաջարկվող ժամանակացույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728