Լավաշով շտրուդել
Բաղադրիչներ
1. Լավաշ – 1 հատ
2. Խնձոր – 2 հատ
3. Ձու – 1 հատ
4. Շաքարավազ – 4 ճ/գ
5. Ընկույզ – 100 գ
6. Շաքարի փոշի՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Խնձորները լվանալ, մաքրել, կորիզները հեռացնել, խորանարդաձև կտրատել:
2. Թավայի մեջ տաքացնել կարագը, ավելացնել խնձորներն ու 3 ճ/գ շաքարավազը: Խառնելով շոգեխաշել:
3. Ընկույզը մանրացնել:
4. Ձուն և 1 ճ/գ շաքարավազը խառնել, ստացված զանգվածով պատել լավաշը, լցնել խնձորը, այնուհետև՝ ընկույզը: Ըստ ցանկության՝ կարելի է համեմել դարչինով:
5. Ռուլետը փաթաթել, վրան ձու քսել և թխել 10-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը