Թուրքիան ու Ղրղզստանը պայմանավորվել են առևտուր անել ազգային արժույթներով

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն ընդունել է Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևին: Նախագահական պալատում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային հարաբերություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայնություն է ձեռք բերվել առևտուրն իրականացնել ազգային արժույթներով և հիմնել թուրք-ղրղզական ներդրումային ֆոնդ:

Քննարկվել են նաև այս տարի անցկացվելիք Թուրքիա-Ղրղզստան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի և «Թուրքական երկրների կազմակերպության» աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Կուլուբաևն իրազեկել է, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Թուրքիայի Իզնիք քաղաքում տեղի ունենաքլիք 4-րդ «Քոչվորների համաշխարհային խաղեր»-ին ներկա կգտնվեն Ղրղզստանի նախագահ Սադր Ժապարովն ու նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը:

Տեսանյութեր

Լրահոս