Անսովոր ուտեստ՝ պատրաստված ձմերուկից
Բաղադրիչներ
1. Բորոդինյան հաց – 4 կտոր

2. Այծի պանիր – 100 գ

3. Ձմերուկի միջուկ – 4 կտոր

4. Ռուկոլա – 1 փունջ

5. Սոճու ընկույզ – 1 ճ/գ
6. Բալզամիկ քացախ – 1 թ/գ
7. Սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Չոր տապակի մեջ տապակել սոճու ընկույզները: Այնտեղ նաև տապակել հացը:
2. Տապակել ձմերուկի շերտերը, մինչև կեղև կապելը:
3. Հացի վրա դնել ձմերուկի շերտը, պանիրը, ավելացնել ռուկոլայի տերևները: Ցողել բալզամիկ քացախով և շաղ տալ սոճու ընկույզները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

