Արշակ Հակոբյանը ազատ կարձակվի
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի (դատավոր Դ.Արղամանյան)»,– այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։