NASA-ն ներկայացրել է Մարսից նմուշները վերադարձնելու պլանը
Տիեզերական գործակալությունը փոխել է Կարմիր մոլորակի մակերեսի նմուշները հետ Երկիր ուղարկելու ծրագրի ընթացքը։
Խոսքը Մարսից հողի և այլ նմուշների մասին է, որոնք «համառ» Պեզերանսը վայրէջքից ի վեր հավաքում է Ջեզերոյի խառնարանում։ Դրանց առաքման պլանը փոխվել է, հայտնում է NASA-ի կայքը։
Նախկինում գիտնականները պլանավորում էին մոլորակ ուղարկել հատուկ ռովեր։ Ենթադրվում էր, որ նա պետք է վերցներ բոլոր փորձանոթները, իսկ հետո դրանք տաներ դեպի հետադարձ հրթիռը։ Բայց հիմա նրանք որոշել են հրաժարվել այս գաղափարից։
Նոր ռովերի փոխարեն՝ փորձագետները նախատեսում են օգտվել հնի հնարավորություններից՝ Perseverance-ն ինքը բեռը կհասցնի հրթիռին: Եթե այս կամ այն պատճառով այն չկարողանա կատարել առաջադրանքը, ապա Մարս կուղարկվի երկու ուղղաթիռ՝ պատրաստված ըստ Ingenuity տեսակի։ Վերջինս թռիչքի լավ արդյունքներ է ցույց տվել՝ նախատեսված 5-ի փոխարեն՝ արդեն ավելի քան 25 անգամ օդ բարձրանալով։
«ESA-ն ամբողջ արագությամբ շարունակում է զարգացումը, քանի որ Earth Return Orbiter-ը պատմական ճանապարհորդություն կկատարի Երկրից Մարս և հակառակ ուղղությամբ, և նմուշների տեղափոխման մեխանիզմ, որն ավտոմատ կերպով փորձանոթները կտեղադրի ուղեծրային կոնտեյների վրա, նախքան այն արձակվի Կարմիր մոլորակի մակերևույթից»,- ասում է Եվրոպական տիեզերական գործակալության մարդու և ռոբոտների հետազոտությունների տնօրեն Դեյվիդ Փարքերը:
Սպասվում է, որ մարսյան բեռների առաքումը կսկսվի 2027 թվականի աշնանը, իսկ Երկիր նրանք կհասնեն մինչև 2033 թվականը։
Սիրարփի Աղաբաբյան