Բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը պարտությամբ ավարտեց ԵԱ-ն
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլում: Այս մասին գրում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:
Խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 59-78 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 7 անգամ է տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը պարտվել էր Մոլդովային, Ադրբեջանին և հաղթել էր միայն Ջիբրալթարին: