Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի․ Ժաննա Անդրեասյանը
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/Janna-Andreasyan-1.jpg)
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը հավանություն տվեց կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրին, որն այնուհետև պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ կողմից։ 2016-ից սկսած կրթության ռազմավարություն երկիրը չի ունեցել, չնայած այս փաստաթղթի մշակման և ընդունման տարբեր գործընթացներ են եղել։
Սա միակ ոլորտային ռազմավարությունն է, որ օրենքի կարգավիճակ ունի՝ ընդգծելով կրթության հանդեպ հասարակության հատուկ վերաբերմունքը։
Այն, ինչ գրված է ծրագրում, հիմնականում արդեն իսկ անում ենք, սակայն ռազմավարության հաստատումը կօգնի այդ ամենը դարձնել ավելի փոխկապված, կանխատեսելի և տեսանելի»։