Բաժիններ՝

Համեղ նախաճաշ Եգիպտոսից

Եգիպտական խոհանոցը արաբական մերձավորարևելյան խոհանոցի դասական օրինակ է: Եգիպտացիները սիրում են քաղցրավենիք, ձավարեղեն, հատիկաընդեղեն, իսկ նախաճաշին նախընտրում են «Ֆուլ» կոչվող ուտեստը։ Այն մատուցվում է տաք վիճակում՝ առանձին կամ դրվում է տորտիլլայի մեջ։

Բաղադրիչներ

1. Չոր լոբի – 2 բաժակ
2. Կարմիր ոսպ – 2 ճ/գ
3. Լոլիկ – 1 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Գազար – 1 հատ
6. Սխտոր – 2 պճեղ
7. Լոշիկ – 1 հատ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

1. Լոբին թրջել և մեկ գիշեր թողնել:

2. Լոբին լցնել կաթսայի մեջ, ծածկել ջրով և ավելացնել ոսպը, ամբողջական լոլիկը (չկտրել), սխտորի ամբողջական պճեղները։ Հասցնել եռման աստիճանի և եփել 10 րոպե։

3. Կրակն իջեցնել նվազագույնի և 6 ժամ եփել:

4. Երբ լոբին 2/3-ով պատրաստ լինի, ավելացնել մեկ բաժակ եռման ջուր և խառնել, եփել մինչև ամբողջովին եփվի։ Կարելի է մատուցել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս