Չինաստանի կառավարության, Կոմունիստական կուսակցության առաջնորդները պատվաստվել են COVID-ի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/cinastan-covid.jpg)
Չինաստանի կառավարության և Կոմունիստական կուսակցության առաջնորդները COVID-19-ի դեմ են պատվաստվել երկրում պատրաստված պատվաստանյութերով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ այս մասին հայտարարել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Զենգ Յիսինը մամուլի ասուլիսում՝ չհաստակեցնելով, թե որ քաղաքական առաջնորդներն են պատվաստվել: