Բաժիններ՝

Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. 4 ֆիլմ՝ երեխաների հետ դիտման համար

Խաղեր, գրքեր, զբոսանքներ… Երեխաների հետ ժամանակը, վստահաբար, ձանձրալի չի անցնի: Աղմուկը, ծիծաղը, լացը և բղավոցներն անպակաս են, ուստի երկու ժամ լռությունը հաճախ դառնում է ծնողների միակ նվիրական երազանքը: Ներկայացնում ենք 4 ֆիլմ, որոնց դիտումը հաճելի ընթացք կապահովի երեխաների և նրանց ծնողների համար:

«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»

Հրաշագործ երեխայի մասին պատմությունը կապահովի երեխաների հաճելի ժամանցը: Աշխարհը, որտեղ ամենը մոգական է, կախարդական փայտիկ ունեն բոլորը և բարին հաղթում է չարին, մի քանի ժամով երեխաներին և ծնողներին կկտրի իրականությունից:

Կարդացեք նաև

«Մատիլդա»

1990-ականների երեխաների ամենասիրելի ֆիլմը դուր կգա նաև նոր սերնդի երեխաներին: Խելացի ու խիզախ Մատիլդան, ով սիրում է գրքեր, պատրաստ է ամեն գնով պաշտպանել իր ընկերներին և մատի մեկ շարժումով տեղափոխում է իրերը, իր բարության համար պարգևատրում է ստանում ամենաթանկ մարդու տեսքով:

«Լուկա»

Ուոլթ Դիսնեյի ստուդիայի բոլոր մուլտֆիլմերը Ձեր երեխաների երևակայության զարգացման համար լավագույն ընտրությունը կլինեն: Ստուդիայի վերջին լավագույն աշխատանքներից մեկը «Լուկա» մուլտֆիլմ է: Երկու ընկերների արկածներին հետաքրքրությամբ կհետևեն ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները, որոնք մեծացել են Դիսնեյի դասական ֆիլմերը նայելով:

«Նավապետ Կեռիկը»

Ռոբին Ուիլյամսի կինոկերպարները Ձեր երեխաների լավագույն դայակը կարող են դառնալ: Իսկ Փիթեր Փենի մասին պատմող «Նավապետ Կեռիկը» մանկության և երազանքի մասին է, աշխարհի մասին, որտեղ երեխաները չեն մեծանում:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս