Բաժիններ՝

Նախաստորագրվել է Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03%-ի գնման մտադրությունների հուշագիր

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի մասնակցությամբ մայիսի 24-ին Վարշավայի ֆոնդային բորսայի տնօրեն Մարեկ Դիետլը և Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) տնօրեն Հայկ Եգանյանը նախաստորագրել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։

Հիմնական պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ հունիս ամսվա ընթացքում։

«Վարշավայի ֆոնդային բորսայի խումբը (GPW Group) իր հարթակներում կազմակերպում է բաժնետոմսերի, գանձապետական և կորպորատիվ պարտատոմսերի, ածանցյալ գործիքների, էլեկտրաէներգիայի և գազի առևտուր, ներառյալ WIBOR և WIBID: FTSE Russell ինդեքսային գործակալությունը լեհական կապիտալի շուկան 2018 թվականից դասակարգում է որպես զարգացած շուկա: GPW Group-ի շուկաներն ամենամեծն են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:

ՀՖԲ-ն Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է, որը կազմակերպում է ինչպես արժեթղթերի, այնպես էլ այլ ֆինանսական գործիքների առևտուր։ ՀՖԲ-ն հանդիսանում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերը։ ՀՖԲ բաժնետոմսերի 90,05 տոկոսը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս