Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության… ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից:

Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031