Ինչո՞ւ չեն հրապարակվում պատերազմի զոհերի անունները. Պատճառը քաղաքակա՞ն է, թե՞…
Պատերազմից անցել է 1.5 տարի: Դեռ չեն սպիացել վերքերը, չի մեղմացել ցավը, չեն վերադարձել բոլոր ռազմագերիները, կան անհետ կորածներ, զոհերի ոչ բոլոր մասունքներն են հանձնվել հողին, հրապարակված չեն բոլոր զոհերի անունները, բայց իշխանությունը գլխապատառ ընթանում է առաջ՝ բացելու խաղաղության դարաշրջանը:
Ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում մեր զոհերի թվի մասին պաշտոնական տվյալներն ու հայտարարեց, թե կարող էր կանխել պատերազմը, բայց չի արել:
Զոհերի, անհետ կորածների ու գերիների իրական թվի մասին հայտարարվել է պարբերաբար: Հնչել են տարբեր թվեր Փաշինյանի, Ավինյանի, Աղաջանյանի կողմից: Պատերազմի ընթացքում գրեթե ամեն օր, իսկ ավարտից հետո՝ որոշ պարբերականությամբ զոհերի անուններ էին հրապարակում՝ ցուցակներում նշելով նաև նրանց ծննդյան թվերը: Սակայն մինչ օրս վերջնական ցուցակ չի հրապարակվել, ինչո՞ւ, անվանացուցակի և հրապարակված թվերի համեմատությունը նոր բացահայտումների առի՞թ կդառնա: