Բաժիններ՝

ԵՄ-ն մշակում է առանց պատժամիջոցների խախտման ռուսական գազ գնելու ծրագիր

Եվրահանձնաժողովը նոր ուղեցույց է մշակել ռուսական գազի ներկրման համար՝ առանց Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Հրատարակության համաձայն՝ մայիսի 13-ին փակ նիստում Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ անդամ երկրներին, որ այսուհետ կարող են «Գազպրոմբանկում» եվրոյով և դոլարով հաշիվներ բացել։ Այս պահին ռուբլով հաշիվների մասին խոսք չկա: Ավելի վաղ ԵՄ ղեկավարությունը նշել էր, որ դա կդիտվի որպես հակառուսական պատժամիջոցների խախտում։

Այսպիսով, էներգետիկ ընկերություններին առաջարկվում է գազի դիմաց վճարել արտարժույթով՝ անտեսելով ռուսական կողմի մյուս պահանջները։ ԵՀ-ում Գերմանիայի ներկայացուցիչը պարզաբանել է, որ սահմանված պատժամիջոցները չեն արգելում «Գազպրոմբանկում» մի քանի հաշիվ բացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս