Բաժիններ՝

Այսօրվա իշխանություններն անտարբեր են և չեն հասկանում ոլորտից. Գյուղատնտես

2022 թվականի հունվար-մարտին 2021թ. հունվար-մարտի նկատմամբ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.6: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները։

Ի թիվս այլ ցուցանիշների, տեղեկանում ենք, որ գյուղատնտեսության ոլորտում կրկին անկում է արձանագրվել, այս անգամ՝ 5.4 %:

«2022 թվականի հունվար-մարտը 2021 թվականի հունվար-մարտի նկատմամբ, գյուղարտադրանքի ծավալը նվազել է 5.4%-ով»,- նշված է ԱՎԾ հրապարակման մեջ:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյուղոլորտում առկա միտումների ու բացասական ցուցանիշների պատճառներին՝ շեշտեց. «Այսօրվա իշխանություններն անտարբեր են և չեն հասկանում ոլորտից»:

Գյուղատնտեսն առկա խնդիրների լուծման համար մեկ ելք է տեսնում՝ ճիշտ ագրարային քաղաքականության իրականացում, մինչդեռ, ըստ նրա, իշխանություններն անգործություն են դրսևորում:

«Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էր՝ նախկին իշխանության կողմից սխալ ագրարային քաղաքականություն է տարվում, և այդ պատճառով վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք այդ ուղղությամբ, սակայն ի՞նչ է արել այսքան ժամանակ այդ ուղղությամբ. դեգրադացված հողերի քանակն ավելի շատացել է:

Եկավ, Արտաշատում հանդիպեց գյուղացիների հետ, գյուղացիները հարց բարձրացրին գյուղատնտեսական հիմնական վնասատուի՝ ցեցի վերաբերյալ, խոստացավ այդ հարցը լուծել, մինչև հիմա ոչինչ չի արել այդ ուղղությամբ:

Հաջորդը՝ Հայաստանի գյուղերում որ շրջեք, սովետական ժամանակներից շատ հնամաշ գյուղտեխնիկա կտեսնեք: Վահան Քերոբյանը որ ասում է՝ գյուղացիներ, շատ մշակեք. հո շատ մշակելով չի՞ կոմբայնը, որ հունձ է անում, հացահատիկահավաք, հատիկի կորուստ է տեղի ունենում: Այդ կորուստը պետք է ձգտել հասցնել նվազագույնի, ինչի համար անհրաժեշտ է նոր գյուղտեխնիկա»,- հիշեց և հիշեցրեց Սարգիս Սեդրակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս